ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Մինիոն» խնամքի և զարգացման կենտրոնն իր գործունեության շրջանակում ծնողներին կօգնի երեխայի՝ տարիքին համապատասխան զարգացման, սոցիալիզացիայի, կյանքի հմտությունների ձևավորման ու զարգացման, տարրական կրթություն սահուն անցման ապահովման գործընթացում՝ առաջարկելով նպատակաուղղված ծառայությունների ամբողջություն:

«Մինիոն» երեխաների խնամքի և զարգացման կենտրոնը նախատեսված է 1.5-ից 6 տարեկան երեխաների համար: Սաներն այտեղ ընդունվում են երեք տարիքային խմբերում` վաղ, միջին և ավագ` նախադպրոցական:

Մեր կենտրոնի բանիմաց, փորձառու մասնագետները Ձեր երեխաներին կշրջապատեն առավելագույն ջերմությամբ՝ ցուցաբերելով հոգատարություն, խնամք և անհատական մոտեցում:
Ուսուցման գործընթացում կիրառվում են ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից մանկավարժության նոր մեթոդներ և տեխնոլոգիաներ՝ փոխներգործուն, խաղային, ակտիվ ուսուցման և այլն: «Մինիոն»-ում երեխաների կրթադաստիարակչական աշխատանքների գործընթացն իրականացվում է նախադպրոցական կրթության պետական չափորոշիչների հիման վրա կազմված և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված նախադպրոցական կրթական ծրագրերով:

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Մսուր խնամք 1,5-3 տարեկան երեխաների համար

2. Նախադպրոցական զարգացման չափորոշիչներ և կրթական ծրագրեր

3. Դասապատրաստում տարրական դասարանների (I-V) աշակերտների համար

4. Օտար լեզուների ուսուցում (անգլերեն, ռուսաց լեզու և չինարեն՝ ծնողների ընտրությամբ)

«Մինիոն» երեխաների խնամքի և զարգացման կենտրոնում ստեղծված են հարմարավետ պայմաններ: Կենտրոնը հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով, ուսուցման գործընթացի համար անհրաժեշտ դիդակտիկ նյութերով, տարատեսակ և բազմաբովանդակ խաղալիքներով: Խնամքի և զարգացման կենտրոնում երեխաները ստանում են 4 անգամյա՝ էկոլոգիապես մաքուր, վիտամիններով հարուստ, բազմատեսակ սնունդ:

Կապվեք մեզ հիմա

INFO@MINION.AMհասցե` Արաբկիր 45-րդ փող., տուն 13հեռ` (+374 77) 54 10 52, (+374 11) 55 40 00, (+374 95) 83 00 02 Աշխատանքային օրեր՝Երկուշաբթի-ուրբաթ, ժամը` 8:30-18:30

Developed with LOVE by Unlimited. Developed with LOVE by Unlimited.
Minion